Երկրների կողմից սահմանված միայն կարանտինային սահմանափակումներն ամբողջությամբ չեն կարող դադարեցնել կորոնավիրուսի տարածումը: Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, գրում է РБК-Украина-ն։ Ըստ նրա՝ կարանտինային միջոցառումները միայն օգնում են դանդաղեցնել վարակի փոխանցումը:
Գեբրեյեսուսը պնդում է, որ վիրուսի տարածման դեմ պայքարի հիմնական գործիքներից մեկը շփումների հայտնաբերումն է, նույնականացումը և մեկուսացումը:
«Ոչ մի երկիր չի կարողանա վերահսկել համաճարակի բռնկումը, եթե չգիտի, թե որտեղ է վիրուսը»,- նշել է նա։