ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը չի նստում նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի «հայտնի» աթոռին: Այս մասին այսօր հայտարարեց Գեղամ Գևորգյանը՝ հրավիրված մամուլի ասուլիսին:

«Այդ աթոռն իրեն հարմար էր, իմ կազմվածքին հարմար չէր, ես փոխել եմ այն, բայց ասեմ՝ էլի վատ աթոռի վրա չեմ նստում։

Ես այն առաջարկել եմ պարոն Սիմոնյանին, պարզվեց՝ ինքը էլի ունի դրանից, հրաժարվեց։ Հիմա, կարծեմ, աթոռը ԵՊՀ-ի հանրակացարանում է»,- ասաց Գեղամ Գևորգյանը։