19:08
Հնդկաստանը ՌԴ-ից կգնի հարյուր միլիոն չափաբաժին պատվաստանյութ COVID-19–ի դեմ

 

Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը պայմանավորվել է հնդկական դեղագործական ընկերություններից մեկին կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»  պատվաստանյութի 100 մլն դոզա մատակարարել, Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ծանոթ աղբյուրին։

 

Ավելի ուշ Հիմնադրամում հաստատել են այդ տեղեկությունը՝ հավելելով, որ խոսքը Dr. Reddy’s Laboratories Ltd (Dr. Reddy’s) հնդկական առաջատար դեղագործական ընկերության մասին է։

«Մատակարարումները կարող են մեկնարկել 2020 թվականի վերջին` կլինիկական փորձարկումների արդյունքները ստանալուց և Հնդկաստանում պատվաստանյութը գրանցելուց հետո», – նշել են Հիմնադրամում։

Օգոստոսին Ռուսաստանն առաջինն աշխարհում գրանցեց COVID-19-ի դեմ կանխարգելիչ պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբազմազանության ազգային հետազոտական  ինստիտուտում և արտադրվել է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ։ Փորձարկումների ընթացքում դեղամիջոցը կայուն հորմոնալ և բջջային իմունային պատասխան է ձևավորել ուսումնասիրության մասնակիցների հարյուր տոկոսի մոտ և լուրջ բացասական երևույթներ չի առաջացրել ոչ մի չափանիշով։ Ընդ որում, պատվաստված կամավորների մոտ վիրուսը չեզոքացնող հակամարմինների մակարդակը 1,4-1,5 անգամ գերազանցել է վիրուսով հիվանդացած մարդկանց հակամարմինների մակարդակը։

Ռուսական պատվաստանյութը ձեռք բերելու մասին բանակցություններ է վարում նաև ՀՀ առողջապահության նախարարությունը։

armeniasputnik.am

Առաջարկում ենք նաև
Լրահոս