Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան էջում Արյունաբանական կենտրոնից լուսանկար է հրապարակել, որում երևում է արյուն հանձնելու համար կենտրոն այցելածների մեծ հոսք:
«Անպարտելի է այն երկիրը, որին իր ժողովուրդն է պաշտպանում։
Նապոլեոն
Հենց հիմա՝ արյունաբանական»,-հրապարակած լուսանկարին կից գրել է Պետրոս Ղազարյանը:
Նշենք, որ ավելի վաղ Արյունաբանական կենտրոնը հայտարարություն էր տարածել, որ արյան պահուստային ֆոնդը համալրելու նպատակով անհրաժեշտ են արյան դոնորներ: