Արևելյան Ադրբեջանի նահանգում հայտնաբերվել է անհայտ ծագման խոցված ինքնաթիռ, հայտնում է Iran Military թվիթերյան էջը։ «Ստացվել են հաղորդագրություններ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված անհայտ ծագման ինքնաթիռի մասին»,-հայտնում է վերոնշյալ էջը։