Թուրքիան ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում, հայտարարել է Իսրայելի Պաշտպանության նախարար Բենի Հանցը, գրում է Reuters գործակալությունը։ «Թուրքիայի գործողությունները ճնշում են տարածաշրջանում, Սիրիայի հյուսիսում ու Լիբիայում խաղաղության պահպանումը։ Անհրաժեշտ է փորձել միջազգային ճնշման միջոցով ազդել Թուրքիայի գործողությունների վրա»,-ասել է Հանցը։