Իսրայելի ինտեգրումը CENTCOM-ին եւ նրա ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է ներկայացնում զորավարժություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին Պակիստանի բանակի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Նադիմ Ռեզայի հետ հանդիպմանը, փոխանցում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Թեհրանի եւ Իսլամաբադի միջեւ հարաբերությունները լավ են զարգանում երկու երկրների հրամանատարների եւ պաշտոնյաների ջանքերի շնորհիվ, եւ այդ հարաբերություններն անհրաժեշտ է զարգացնել:
Նա նաեւ նշել է, որ տարածաշրջանը, որտեղ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Պակիստանը, շատ կարեւոր եւ զգայուն է։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային վերջին զարգացումները տարածաշրջանից դուրս արտաքին ուժերի միջամտությանն են հանգեցրել, ինչը խնդիրներ է ստեղծել տարածաշրջանային մակարդակում։
Նշելով, որ «Սիոնիստական ռեժիմը» գտնվում է անկայունության կենտրոնում տարածաշրջանում՝ նա հավելել է, որ Իսրայելը ցանկանում է կապեր հաստատել տարածաշրջանային պետությունների հետ եւ սեւեռուն նպատակների հասնել։ Իրանը կպատասխանի տարածաշրջանում Իսրայելի միջամտությանը, հայտարարել է նա։
Բաղերին նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմն անշուշտ կազդի տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի վրա, իսկ ՆԱՏՕ-ի ընդլայնումը մինչեւ Ռուսաստանի սահմանները վտանգ է ներկայացնում դրա անվտանգության համար։