Գերմանացի ականազերծողները վնասազերծել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ռումբ, որը հայտնաբերվել է Բեռլինի կենտրոնական երկաթգծի կայարանի շրջակայքում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հայտնաբերված 100 կիլոգրամանոց ռումբը կաթվածահար է արել տեղի երթևեկությունը:
Գնացքների երթևեկությունը կանգնեցվել էր, ժամանակավորապես դադարեցվել էր մայրաքաղաքային գլխավոր օդանավակայանի աշխատանքները, մերձակա բնակելի տների բնակիչները տարհանվել են:
Մասնագետները ստիպված են եղել որոշել՝ ռումբը վնասազերծել տեղու՞մ, թե այն դուրս բերել քաղաքից:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Մյունխենում գտնվող հյուրանոցում ոչնչացվել էր 250 կգ կշռով ռումբ: Պայթյունի արդյունքում շրջակա շենքերին մեծ վնաս էր հասցվել: