Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները վերսկսվել են նոր թափով և՛ հյուսիսային, և՛ հարավային ուղղություններով։ Հյուսիսում ավելի շատ մարտական գործողություններ ընթացան, քան նախորդ 2 օրում։ Հայկական ԶՈՒ-երը շարունակում են անհրաժեշտ հակահարված տալով հակառակորդին հետ շպրտել ելման դիրքեր։ Մարտերը շարունակվում են։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Խոոսելով հայկական կողմի կորուստների մասին Հովհաննիսյանն ասաց.
«Ես չեմ կարող կորուստների վերաբերյալ պաշտոնական թվերի վրա որևէ բան ավելացնել։ Եթե անճշտություններ լինում են, պաշտոնապես հայտարարվում են դրանց մասին»: