Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկ միլիոն դոլար կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Այս մասին Քարդաշյանը տեղեկացրել է Instagram-ի իր պաշտոնական էջում։ Նա տեսաուղերձ է հրապարակել, որի միջոցով նաեւ հետեւորդներին է հորդորել հետեւել իր օրինակին:

«Անկախ գումարի չափից յուրաքանչյուր նվիրատվություն կարեւոր է»,-նշել է Քարդաշյանը: