Wargonzo-ի տելեգրամյան ալիքը հայտնում է, որ թուրքական F-16-երով են հարվածներ հասցվել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին:
«Թիրախավորվել է Արցախի մայրաքաղաքի ծննդատունը։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսին է Թուրքիայի նոր պատմությունը, որ գրում է Էրդողանը»,- նշել է ալիքը։ Ավելի վաղ ասվել էր, որ թշնամին թիրախավորվել է մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը (Հանրապետական ծննդատուն)։ Տուժածների և վնասների մասին տեղեկությունը ճշտվում է։
Ստեփանակերտում օդային տագնապ է։