Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիր է ստորագրել, կարող է շատ մոտ ժամանակներս հրաժարական տալ: Gazeta.Ru-ին տված հարցազրույցում նման կանխատեսում է արել Պետդումայի ԱՊՀ գործերով եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Գործող վարչապետը շատ ծանր վիճակում է: Երկրի ղեկավարի պաշտոնում նրա օրերը գործնականում հաշված են: Շաբաթներ առաջ պատասխանատու քաղաքական գործիչներն արդեն խոսել էին իշխանությունը զինվորականներին փոխանցելու անհրաժեշտության մասին: «Թավշյա հեղափոխության» տարիներին Փաշինյանը հաղթողից ու ժողովրդական առաջնորդից վերածվեց շատ ոչ պոպուլյար գործչի»,- ասել է նա:
Ըստ Զատուլինի` հակամարտության երկու կողմերն էլ գոհ չեն ձեռք բերված պայմանավորվածություններից:
«Ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածությունը երկու կողմերի համար պարտադիր միջոց է: Ադրբեջանը հույսը դրել է ավելիի վրա եւ ավելացրեց Թուրքիայի օգնությամբ, իսկ Հայաստանը ռազմական պարտություն կրեց եւ կորցրեց նախկինում գրավված շրջանները»,- եզրափակել է պատգամավորը: