Ամերիկահայ գործարար, «Եվրո մոթորս» ավտոսրահի հիմնադիր Վարդան Մալխասյանը պատերազմի առաջին իսկ օրից պատրաստ է եղել կռվել իր հայրենիքի համար և 200.000 դոլարի չափով օգնություն է տրամադրել բանակին, ինչը, ցավոք, հայտնի չէ, թե ում է բաժին հասել:
«Ես ու էլի իմ ընկերներից շատերը պատրաստ էինք մեկնելու Արցախ, սակայն որոշեցինք ինքնակազմակերպվելու փոխարեն դիմել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն, որպեսզի օրենքով ՊՆ-ի կողմից մեզ ուղարկեն մասնակցելու մարտական գործողություններին: Դիմեցի դեսպանատուն, սակայն պատասխանեցին, որ զորահավաք կազմակերպելու հրաման չեն ստացել, սակայն ինձ մի հեռախոսահամար փոխանցեցին, և ասացին, որ կարող եմ այդ տղայի հետ խոսել: Պարզվեց՝ ինձ նման մեկն է եղել, որ պատրաստակամություն է հայտնել մասնակցելու պատերազմին: Միայն 100–ից ավելի մարդու ես եմ ճանաչում, որ պատրաստ են եղել մեկնել Արցախ և զարմանում եմ, որ մինչև օրս հայտարարում են, թե մեր բանակը կռվողի կարիք է ունեցել, որ մեր զինվորները փախել են և այլն։ Ընկերներիս, ծանոթներիս, գործընկներներիս էլ, այսպես ասած, թասիբի գցեցի, ու մեծ թվով գումար հավաքվեց: Ծանոթներիցս միայն մեկը 250.000 դոլար հավաքեց ու փոխանցեց հիմնադրամին: Ուղարկել ենք 1000 անուն ապրանք՝ ընդհանուր կշռով՝ 2 տոննա»,- Armday.am-ի հետ զրույցում նշել է ամերիկահայ գործարարը։