Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ երկրում իշխանափոխությունից հետո ինքը մտադիր է այն ղեկավարել ոչ ավելի, քան 45 օր:
Հայտարարությունն արվել է Tut.by պորտալին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, ընդդիմադիր գործիչը նշել է, որ մի շարք գործոններ կարող են ազդել բուն ժամկետի վրա, բայց ինքը մտադիր չէ մնալ գլխավոր պաշտոնում:
«Հուսով եմ՝ 45 օր», – ասել է Տիխանովսկայան:
Նրա խորհրդական Ֆրանակ Վյաչորկան հստակեցրել է, որ այս ժամանակահատվածը «նվազագույնն է, որ անհրաժեշտ է մինչ նոր ընտրությունների անցկացումը»: