Ավանի բնակիչ, 21-ամյա Հովհաննեսը հաջողացրել է արտագնա աշխատանքի խոստումով հափշտակել շուրջ 1,5 մլն դրամ: Ինչպես հայտնի դարձավ «Փաստինֆո»-ին, երիտասարդն ունեցել է պարտքեր եւ 2013թ. մարտ ամսից մինչև հուլիսի 05-ն ընկած ժամանակահատվածը հավատացրել է չափահաս կնոջը, թե նրա որդուն արտագնա աշխատանքով կապահովի Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում եւ այդ պատրվակով նրանից վերցրել ու յուրացրել 1.530.000 ՀՀ դրամ։

 

Երիտասարդը կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով'խոշոր չափերով խարդախության համար: