Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղում հակամարտության ռազմական լուծումը դարձել էր անխուսափելի, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը «մնացել էին թղթի վրա»:
«Մենք դիտարկեցինք աշխարհում տիրող քաղաքական իրավիճակը և տեսանք, որ չի գործում միջազգային իրավունքը: Ուժը դարձավ հիմնական գործոնը: Միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը մնացին թղթի վրա: Հակամարտության ռազմական լուծումն անխուսափելի դարձավ», - ասել է Ալիևը։ Ըստ նրա՝ Ղարաբաղի հարցով միջնորդները բազմիցս հայտարարել են, որ «հակամարտությունը չունի ռազմական լուծում», բայց դիվանագիտական լուծում չի գտնվել: