««ՉԻ»-ն փորձեց ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանից նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին մանրամասներ ճշտել և հասկանալ, թե ինչո՞ւ է այս գործի շուրջ ԱԱԾ-ն խորհրդավոր լռություն պահպանում»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը և շարունակում.
«Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի մահափորձի մեղադրանքով կատարված այս ձերբակալությունը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում, և ԱԱԾ-ի կողմից այս գործի հետ կապված ինֆորմացիոն վաակումը հիմք է տալիս կասկածելու, որ Սեդրակյանը հայտնվել է քավության նոխազի կարգավիճակում:
«Երբ որ դատավարության պրոցեսը սկսվի, հասարակությունը այդ ամենին կիրազեկվի, և այդ կարծիքն էլ կփարատվի: Ներկա դրությամբ նախաքննությունը ընթանում է, նախաքննության փուլը կավարտվի, հասարակությանը տեղյակ կպահվի: Նախաքննության մարմինը որքան նպատակահարմար է գտնում, այնքան տեղեկատվություն է տալիս: Տալիս ենք, էլ ի՞նչ եք ուզում: Առավել ևս՝ էդ հարցով տեղեկատվություն տրվել է». մեր դիտարկմանն ի պատասխան, նշեց ԱԱԾ պետի տեղակալը:
Երբ նկատեցինք, որ տեղեկատվության մեջ ընդամենը նշված է եղել, որ Սեդրակյանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է, Հարությունյանն ասաց. «Կալանքի երկարացման համար պե՞տք է հիմնավորում տանք»»: