Վարդան Սեդրակյանի գործով դատավարությունը նշանակվել է 2013 թվականի մայիսի 14-ին ժամը 12.00-ին: Այն կանցկացվի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանը մեղադրվում է ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: