Վերջերս բանտի մի աշխատակից մոտեցավ
ինձ, կիսակատակ-կիսալուրջ բարեւներ փոխանցեց
էպոսագետ Վարդան Սեդրակյանից: Հետո, լրիվ լուրջ՝
ասաց. «Գիտե՞ս, ինքն իր բոլոր քայլերը պլանավորել
էր: Բայց բանտում հայտնվելու իրական պատճառը
Դավիթի որդի Մհերին Ագռավաքարից դուրս բերելն
է»: Քիչ էր մնում մտքերի մեջ ընկնեի: Զրուցակցիս
ասացի, որ հոդված եմ գրելու մեր զրույցի մասին,
չառարկեց, միայն խնդրեց անունը չհրապարակեմ:
Խոստացա…
Նախագահական ընտրություններն արդեն հետեւում
են, սակայն էպոսագետի հետ կապված արդեն ոչ այդքան հետաքրքիր պատմությունը, դատական
նիստերի տեսքով, շարունակվում է: Ո՞ւմ էր պետք «Սասունցի Դավիթ» հայկական էպոսը քաղաքական
դաշտ բերել, հենց էպոսագետի միջոցով կանխորոշել վախճանը եւ այժմ բեմադրության ձեւով ցուցադրել
ժողովրդին: Հոգեբանական գաղտնի տեխնոլոգիաներից անտեղյակները միգուցե այստեղ չտեսնեն
քողարկված՝ կոտրող, ջարդող ազդեցություն ազգային արժեքների նկատմամբ: Երեւի չգտնվի մի հայ, ով
պանիր կերած չլինի, չիմանա, թե ինչ է լավաշը կամ Սեւանա լճի մասին գոնե լսած չլինի: Նույնպես
շատերը գիտեն հայկական էպոսի մասին: Բայց չեմ զարմանա, որ ազգային մշակույթը վերացնելու
ծրագրի շրջանակներում մի օր Սասունցի Դավթի արձանն էլ քանդեն: Իսկ մինչ այդ մարդկանց
հիշողության մե՛ջ է պետք վարկաբեկել, նվաստացնել, փորձել ջնջել ազգայինը: Միգուցե հենց այս
նկատառումներից ելնելով էլ առաջ քաշվեց էպոսագետ նախագահի թեկնածուն, ում միջոցով հիմա կամա
թե ակամա ազգայինը վերածվում է խեղկատակի: Փաստորեն, ժողովրդին այդ միջոցով ինչ-ինչ ուժերի
կողմից ցուցադրվում է ազգայինի անզորությունը, «Հրապարակ»-ին ուղղված նամակում գրում է ցմահ
բանտարկյալ, հայ-ռուսական Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող
Մհեր Ենոքյանը:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի մայիսի 31-ի համարում: