Շիրակի մարզի որոշ գյուղական համայնքներում առկա հիմնախնդիրները երկար տարիներ լուծում չեն գտնում, քանի որ բացակայում է պետական աջակցությունը: Տարեկան դոտացիան, որը հատկացվում է գյուղերին, բավարարում է ընդամենը մասնակի խնդիրներ լուծելու համար: Համայնքաբնակները շարունակում են դժգոհել, որ տեղ չեն հասնում կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների այն խոստումները, թե գյուղի եւ գյուղացու նկատմամբ ուշադրությունը մեծանալու է: Որոշ համայնքներում այսօր սոցիալ-տնտեսական ծանր վիճակից դուրս գալու համար նոր ելքեր են փնտրում: Ծրագրեր են կազմում, ներկայացնում միջազգային դոնոր կազմակերպություններին եվ ֆինանսական աջակցություն ակնկալում: Օրինակ՝ Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքը, որի բնակիչները ՀՀ կառավարության հետ այլեվս հույսեր չեն կապում: