Ինդոնեզական Sriwijaya Air ընկերության ուղևորատար ինքնաթիռը շաբաթ օրը Ջակարտայի մոտակայքում ընկել է Ջավա ծովը: Այդ մասին հայտնում է Detik լրատվական պորտալը: Ինդոնեզիայի տրանսպորտի նախարար Բուդի Քարիա Սումադին հաստատել է ինքնաթիռի կործանման մասին լուրը: «Վթարը տեղի է ունեցել Լաքի կղզու մոտակայքում», - ասել է վարչության պետը: Նախարարի խոսքով՝ ինքնաթիռում եղել է 65 մարդ՝ 53 ուղևոր և անձնակազմի 12 անդամ: Իր հերթին, Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հաղորդել է, որ ինքնաթիռում եղել է առնվազն 59 մարդ: Նրա խոսքով՝ նրանց մեջ կա անձնակազմի վեց անդամ և 53 ուղևոր: Ինչպես նշել է հեռուստատեսությունը, ուղևորների մեջ եղել է վեց երեխա։
Տեղի իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ ինքնաթիռի կործանման մասին տեղեկատվությունը ստացվել է տեղական ժամանակով ժամը 14: 30-ի սահմաններում։ Reuters-ը, վկայակոչելով Ինդոնեզիայի ազգային որոնողափրկարարական գործակալությանը, իր հերթին հայտնում է, որ անհայտ կորած ինքնաթիռի ենթադրյալ բեկորները հայտնաբերվել են Ջակարտայի ափերի մոտ: