Հունաստանում Կաստորիա հյուսիսային քաղաքում չորսհարկանի չաշխատող հյուրանոց Է ավերվել պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է երկրի հրշեջ ծառայութունը:
«Հյուրանոցը գտնվում Էր Կաստորիա-Կոզանի խճուղու չորրորդ կիլոմետր վրա: Աթենքի ԱՄՆԱ նորությունների գործակալությունը հաղորդել Է, որ պայթյունը տեղի Է ունեցել տեղական ժամանակով գիշերվա ժամը 1-ն անց 30-ին, շենքն ամբողջությամբ ավերվել Է: Ապակու կտորները, բեկորները, մետաղե կոնստրուկցիաները ցրիվ Էին եկել 80 մետրի վրա: Ընդ որում՝ ոչ ոք չի տուժել, քանի որ հյուրանոցը 2020 թվականից չԷր աշխատում, շենքում ոչ ոք չի եղել:
«80-տեղանոց «Տսամիս» հյուրանոցը համարվում Է Կաստորիայի խորհրդանշական տուրիստական համալիրը: Այն գտնվում Է լճի ափին եւ այնտեղից լավ տեսարան Է բացվում քաղաքի վրա»,-գրում Է գործակալությունը: Երեքաստղանի հյուրանոցի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, նրանում եղել Է 75 համար եւ այն ամբողջովին վերանորոգվել Էր 2010 թվականին: Նաեւ զբոսաշրջիկներին առաջարկվել Է տեղավորվել հինգ շքեղ հարկաբաժիններում: Պայթյունի պատճառը պարզում են հրշեջ ծառայությունը եւ ոստիկանությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: