Չինաստանի հյուսիսի Տյանցզին նավահանգստային քաղաքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով այրվել Է շուրջ 5 հազար նոր ավտոմոբիլ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Դիի Ցայցզին ժիբաո» թերթը:

 

Ինչպես նշել Է հրատարակությունը, ֆուտբոլային դաշտի չափով կայանատեղը՝ ներմուծված Volkswagen ավտոմոբիլներով, գտնվել Է պայթյունի Էպիկենտրոնից մոտավորապես 500 մետր հեռավորության վրա: Սաստիկ հրդեհի հետեւանքով պատահարի վայրում այրվել Է գերմանական արտադրության ավելի քան 2,5 հազար ավտոմոբիլ:

 

Ներմուծող ընկերությունն, ինչպես նշվում Է, կրել Է տասնյակ միլիոնավոր դոլարների վնաս: Պահեստի սեփականատեր ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել Է ապահովագրական ֆիրմաների ներգրավման մասին՝ վնասների փոխհատուցման համար:

 

Տյանցզինի նավահանգստում նաեւ պահվում Էին BMW, Toyotа, Mazda մակնիշների ավտոմոբիլներ: Հիշյալ ընկերությունների ներկայացուցիչներն այս պահին չեն մեկնաբանել վնասված ավտոմեքենաների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը: Սակայն, նավահանգստի աշխատողների տեղեկատվությամբ՝ ընդամենն այրվել Է շուրջ 5 հազար ավտոմեքենա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: