Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարական պատվիրակություն Ղազախստանի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի փետրվարի 4-5-ը աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն' համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության' Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Մանե Գևորգյանինը, Վահե Հակոբյանինը, Ռուզաննա Վարդանյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Դավիթ Գևորգյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը և Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը' Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Ռազմիկ Մարգարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Վարոս Սիմոնյանինը և Աշոտ Մուրադյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Գրիգորի Առաքելյանինը, Վահագն Աբգարյանինը, Գոռ Թումասյանինը, Գրիգոր Մանուկյանինը, Էրիկ Գևորգյանինը և Լևոն Ալեքսանյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը և գիշերավարձը' Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին' համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին' կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2021 թվականի փետրվարի 4-ին՝ Երևան-Ալմաթի, իսկ փետրվարի 5-ին՝ Ալմաթի-Երևան երթուղով։
6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին' աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
հավելված