Միխայլովկա գյուղում Ուկրաինայի զինված ուժերի և ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ոստիկանության մարտիկների միջև մարտեր են սկսվել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Լուգանսկի ժողովրդական ոստիկանության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Մարոչկոյի տելեգրամյան գրառումը:
Նշվում է, որ վերջինս տեսանյութ է հրապարակել, որտեղ լսվում են տարբեր զենքերից ինտենսիվ կրակոցներ։ Մարոչկոյի խոսքով ՝ ԶՈՒ-ն կիրառում է հրաձգային զենք ու նռնականետեր, գնդակոծության գոտում գտնվում է դպրոցը: