Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը «Կամուրջ» ծրագրով փետրվարի 3-ի դրությամբ կատարել է 510 անհայտ կորած զինծառայողի հատուցում։ Բացվել են հաշվեհամարներ ՎՏԲ Հայաստան բանկում շահառուների անուններով և կատարվել են փոխանցումներ։
Փետրվարի 15-ի դրությամբ հիմնադրամը կատարել է ևս 279 անհետ կորած զինծառայողի հատուցում «Կամուրջ» ծրագրով։
Մարտի 1-ի դրությամբ հիմնադրամը կատարել է ևս 226 անհետ կորած զինծառայողի հատուցում «Կամուրջ» ծրագրով։
Մարտի 17-ի դրությամբ հիմնադրամը կատարել է ևս 31 անհետ կորած զինծառայողի հատուցում «Կամուրջ» ծրագրով։
Վերոնշյալ զինծառայողների հարազատները հաշվի պայմանագիրը կնքելու և գումարը ստանալու նպատակով կարող են զանգահարել (010) 513701 հեռախոսահամարին:
«Կամուրջ» ծրագրով փետրվարի 5-ի դրությամբ հիմնադրամը կատարել է 43 վիրավորում ստացած զինծառայողի հատուցում:
Փետրվարի 15-ի դրությամբ հիմնադրամը կատարել է վիրավորում ստացած ևս 12 զինծառայողի հատուցում «Կամուրջ» ծրագրով։
Մարտի 1-ի դրությամբ հիմնադրամը կատարել է վիրավորում ստացած ևս 63 զինծառայողի հատուցում «Կամուրջ» ծրագրով։
Մարտի 18-ի դրությամբ հիմնադրամը կատարել է վիրավորում ստացած ևս 76 զինծառայողի հատուցում «Կամուրջ» ծրագրով։
Հիշեցնենք, որ «Կամուրջ» ծրագրի շահառու են դառնում այն զինծառայողները, որոնց բժշկական հաստատությունը տրամադրում է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո մեծ է հավանականությունը 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու։
Նույն ծրագիրը հատուցումներ է տրամադրում նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։