«Երրորդ ուժ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, որում, մասնավորապես, ասվում է
 
«Հարգելի՛ գործարարներ,
«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորում է «Գործարար կապերի խորհուրդ», որի շրջանակներում մարտի 31-ին՝ ժամը 17։00-ին, «Դվին» հյուրանոցային համալիրում կանցկացվի Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հանդիպում-քննարկում։
 
Միասի՛ն նպաստենք Հայաստանում գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական համակարգի կատարելագործմանը, արտագաղթը ներգաղթով փոխարինելուն միտված ջանքերին և գնաճը մեղմելու ուղղությամբ ծրագրվող քայլերին։
 
«Երրորդ ուժ» նախաձեռնության հավաք-հանդիպմանը ձեր մասնակցության մասին կարող եք տեղեկացնել մինչև մարտի 31-ը` ժամը 15:00-ը։
 
Ելույթ ունենալ ցանկանալու դեպքում նախապես գրանցումը պարտադիր է։
Հայրենիքն առավել քան երբևէ ունի մեր ուժի, համախմբման և հոգածության կարիքը։
 ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ
 ՄԻԱՑԻ՛Ր ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ