«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը հանդիպում-քննարկման է հրավիրել ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:
«ՀՀ ազգային ժողովի
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
պարոն Թունյան Բաբկեն Էդիկի (Babken Tunyan)
Հարգելի պարոն Թունյան,
Սույնով տեղեկացնում ենք Ձեզ, որ վերջին ժամանակաշրջանում հասարակության լայն շերտում բուռն քննարկման են արժանացել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հարկ է նշել, որ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդը» լուրջ մտահոգություն է հայտնում ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով ուղարկված «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Ելնելով վերոգրյալ հանգամանքներից, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» կողմից կատարված հայտարարության շրջանակներում հանրությանը քննարկմանն է ներկայացրել իր դիրքորոշումը «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ https://bit.ly/3e9XSlf :
Ամփոփելով վերը շարադրվածը և ի նպաստ Հայաստանի Հանրապետության Ազգային արժեքների և պետականության պահպանմանը, ինչպես նաև հանրության բոլոր շերտերի կարծիքը լսելի դարձնելու նպատակով, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» անդամները խնդրում են կազմակերպել հանդիպում-քննարկում՝ բարձրացված հարցին հանրության համար նպաստավոր լուծում տալու համար:
Խնդրում ենք հանդիպումը կազմակերպել մինչև ապրիլի 21-ը ներառյալ։
Հարգանքով՝
«ԵՐՐՈՐԴ ՈՒԺ» քաղաքացիական նախաձեռնություն
Հետադարձ կապ
Էլ․ հասցե` [email protected]
Հեռ․` +374 43 00 52 66»,- ասված է հրապարակման մեջ: