Վաղը Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու հատուկ որոշում չի կայացվել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
«Վաղը ԱԺ-ի հատուկ նիստն է, մեր աշխատանքն է, և նրանք, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու, կմասնակցեն, ովքեր ոչ՝ ոչ: Մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ հատուկ որոշում չկա: Մենք պատգամավոր ենք, դա մեր աշխատանքն է, և Ազգային ժողովի պատգամավորներից ով ավելի կարևոր գործ ունի, չի մասնակցի»,-ասաց Մարտուն Գրիգորյանը:
Վերջինս նշեց, որ վաղը պարզ կլինի իր մասնակցության հարցը: «Ես, եթե ավելի կարևոր գործ չունենամ, բնականաբար, կմասնակցեմ»: