Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հեղափոխությունից հետո օգտագործում է բոլոր առիթները հայտարարելու, որ հեղափոխական իշխանություններն օր ու գիշեր պայքար են մղում կոռուպցիայի դեմ և այդ հարցում աննախադեպ հաջողություններ են գրանցում: Սակայն այսօր որոշակիորեն քանդվեց այդ միֆը, և պատճառը որքան էլ որ զարմանալի չէ՝ դատախազության 2020 թվականի աշխատանքի ամփոփումն էր:

Բանն այն է, որ ի տարբերություն 2019 թվականի' 2020-ին կոռուպցիայի դեմ պայքարը, մեղմ ասած, տապալվել է: 2020 թվականի ընթացքում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1810 նյութ, իսկ 2019-ին ՝ 2083 նյութ: 1810-ից 1332-ով (2019-ին 1399) հարուցվել են քրեական գործեր, 516-ով քրեական գործի հարուցումը մերժվել է:

Թվերն, ինչպես ասում են, խոսուն են, սրան պետք է գումարել նաև միջազգային մի շարք ինդեքսներով կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած էական նահանջը և պարզ է դառնում, որ իշխանությունների հերթական քարոզչական փուչիկը հօդս է ցնդում...