Գործող իշխանություններն, իրենց անվանելով քյասիբ հեղափոխականներ, խոստանում էին, ի տարբերություն նախկինների, պաշտոնը և բիզնեսը չհամատեղել, սակայն, հեղափոխությունից երեք տարի անց իրավիճակը լրիվ այլ է:
Օրինակ՝ Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, դեռևս զբաղեցնելով այդ պաշտոնը, ինքն իր համար ատամնաբուժարան էր կառուցում: Շինությունը կառուցում են իբրև ատամնաբուժարան, որը գտնվում է քաղաքի ամենից թանկարժեք տեղում՝ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի վրա։ Շինթույլտվությունը Ղուկասյանը ստացել է 2018թ․ հոկտեմբերին։ Նույն ամսվա 10-ին նշանակվել է մարզպետ, մինչ այդ եղել է մարզպետի տեղակալը։ Ի միջի այլոց, շինթույլտվության ժամկետը ավարտվել է, սակայն շինարարությունը դեռ ավարտված չէ, բայց լայն թափով իրականացվում է։ Շինարարությունը իրականացվում է նախկին մարզպետի խորհրդական Ռուբեն Խանզադյանի կնոջ՝ Լիլիթ Նիազյանի անունով գրանցված «ՎանՌուբին» ՍՊԸ-ն։ Այդ նույն կազմակերպությունը վերջին 2,5 տարում, մարզպետարանի պատվերով կատարում է մեծաքանակ շինարարական, նաև ջեռուցման աշխատանքներ։ Պետբյուջեյի հաշվին, իհարկե։ Շինարարությունը, ինչպես հաղորդում են, բնակիչները, խանգարում է երեխաների խաղահրապարակին, հարակից շենքի բնակչությանը։ Իսկ երբ բնակիչները ուզեցել են իրենց բողոքը արտահայտել, հեգնական պատասխան են ստացել, թե դուք ո՞վ եք, որ մարզպետի դեմ դուրս գաք։