Ադրբեջանում դպրոցականներին նոր հայատյացության թեմա են ներարակում…Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։
«Հերիք չի դպրոցները նոր են բացվում, մի հատ էլ բոլորի՝ 1-ից մինչև 11-րդ դասարանցիների, առաջին դասը նվիրված է լինելու «Ղարաբաղը Ադրբեջան է» թեմային:
Կրթության նախարարությունը ներկայացրել է նոր դպրոցական առարկա՝ 2020 թվականի Արցախյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակի վերաբերյալ, որը դասավանդվելու է 2021/2022 ուսումնական տարվանից բոլոր 9-րդ դասարանցիների համար՝ շուրջ 132.881 մարդ»: