Տեղեկացնեմ, որ կառավարության որոշմամբ օրեր առաջ գործուղվել եմ Մոսկվա, այնուհետև՝ ԱՄՆ մի շարք քաղաքներ՝ տարբեր ծրագրերի շուրջ հանդիպումներ, քննարկումներ ու բանակցություններ ունենալու նպատակով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Առաջիկա ժամանակաշրջանում պարբերաբար կտեղեկացնենք հրապարակման ենթակա արդյունքների մասին: Բացի դրանից, զուգահեռաբար ու հեռավար կերպով իրականացնում եմ իմ աշխատանքային պարտականությունները՝ հատկապես հրատապ ու առաջնահերթ խնդիրների կարգավորման ուղղությամբ»,-գրել է նա: