Վերջին օրերին ՔՊ-ական պաշտոնյաները, մեկը մյուսին հերթ չզիջելով, կոչ են անում հանրությանը պարտադիր կրել դիմակ: Սակայն, այդ նույն պաշտոնյաների խոսքն ու գործը, ինչպես երևում է, իրար հետ չեն համընկնում և վերջիններս չեն ցանկանում այդ նույն հանրության համար օրինակ ծառայել:
Դիցուք՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օրեր առաջ էր կոչ արել քաղաքացիներին պարտադիր դիմակ կրել:
Ահա նույն ինքը Ավանեսյանն՝ առաջին շարքերում երեկ:
ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նույնպես շատ է մտահոգված կորոնաթվերի աճով: «Թվերը սկսել են աճել մոտ մեկ ամիս առաջ և դա ամենևին էլ պայմանավորված չէ վարչապետի մարզեր այցելություններով: Արվում է առավելագույնը, որպեսզի կառավարելի լինի կորոնավիրուսի տարածումը, նաև առողջապահական համակարգն է վերակազմակերպվել այս ընթացքում, այս պահին 20 բուժհաստատություն ներգրավված է բուժօգնության պրոցեսի մեջ, պոլիկլինիկաներն իրենց ամբողջ թափով իրականացնում են իրենց առջև դրված գործառույթները և այստեղ բնակչության զգոնությունը ևս շատ կարևոր է»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր իմքայլական պատգամավորը:
Ահա թե ինչպես է իր կոչին հետևում ինքը` Զեյնալյանը:
Վարչապետ Փաշինյանը օգտագործում է ամեն հարմար առիթ` խոսելու այն բանի մասին, թե որքան կարևոր է պարտադիր կրել դիմակ: Ահա ինքը Փաշինյանը և իր ծառայած օրինակը:
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը նույնպես հայտնի է իր կոչ-հորդորներով, սակայն, ինքը Թորոսյանը ՏԻՄ ընտրությունների նախաշեմին համավարակի դեմ պայքարի կանոնների պահպանման մասին մոռացել էր:
Ինչպես և Դիլիջանի վերջերս ընտրված քաղաքապետը, ով նախընտրական շրջանում այնքան էր տարված ՔՊ-ի համար ձայն ապահովելով, որ մոռացել էր կանոնների պահպանման անհրաժեշտության մասին
Մեղրիի քաղաքապետի արդեն նախկին ԺՊ-ն նույնպես թիմակիցներից հետ չէր մնում:
ՔՊ-ական մի շարք պատգամավորներ, ովքեր վերջերս լծվել են դիմակ կրելու քարոզին, պաշտպանում են իրենց քաղաքական թիմի քաղաքականությունը այս հարցում՝ իրենք այդ քաղաքականությանը ենթարկվել, կարծես թե, չեն շտապում:
Տվյալ պաշտոնյաների մեծ մասը նույնիսկ չի տուգանվել հակահամաճարակային կանոնները խախտելու համար, ինչը նշանակում է, որ Նոր Հայաստանում սահուն կերպով ձևավորվում է արտոնյալ էլիտայի նոր խավ՝ թավշյա արտոնյալների խավը...: