«Երեւանտրանս» ՓԲԸ կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռքբերման համար քաղաքային բյուջեից հատկացվել է 67.8 մլն դրամ (ավելի քան 140 հազար դոլար): Նախագծով առաջարկվում է 67.8 մլն դրամն ուղղել «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռքբերմանը, որով նախատեսվում է ձեռք բերել թվով 405 հատ մետաղադրամների հաշվիչ մեքենաներ՝ ավտոբուսներում ուղեւորափոխադրումներն արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 26-ին Երեւանի ավագանու նիստին։
Սակայն, խնդիրը այստեղ այն չէ, որ 140 հազար է հատկացվում տվյալ մեքենաները գնելու համար, այլ այն, որ տվյալ մեքենաները շատ շուտով անպիտան են դառնալու, քանի որ անցում է կատարվելու տոմսերի քարտային համակարգի: Ավագանու նիստի ընթացքում այս հարցը նույնպես բարձրացվել է, սակայն, իշխանությունները չեն կարող բացատրել, թե տվյալ մեքենաները գնելուց հետո դրանք հետագայում ինչ նպատակի են ծառայելու: Եթե ծառայելու են՝ շատ լավ, եթե ոչ, ապա ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը օրը ցերեկով 140 հազար դոլար է ջուրը գցում: Իսկ հետագայում այդ նույն քաղաքապետարանը հայտարարում է, որ բյուջեում գումար չկա և այդ պատճառով անհրաժեշտ է դիցուք՝ տեղական տուրքերը կամ հարկերը բարձրացնել: Համաձայնեք, բ