Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Երեւանում Նժդեհի արձանի մոտ քաղաքական ակցիա է կազմակերպվել «Մերժում ենք նոյեմբերի 9-ի եռակողմ ապօրինածին հայտարարությունը» կարգախոսով:

Ակցիայի ժամանակ նշվեց, որ 27 քաղաքական ու հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ եւ դիմում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով:

«Մեր ակցիայի նպատակը զգոնության կոչն է: Ուզում ենք, որ մարդկանց մեջ արթնանա սեփականատիրոջ զգացողությունը, իր արժանապատվությունը ոտնահարելու անհանդուրժողականությունը: Սա ոչ միայն արձանագրում ենք անցյալ տարվա կատարվածը, այլ այդ կատարվածի ծիլ տվածները: Մենք պարտավոր ենք սա կասեցնել առողջ ուժերի շնորհիվ: Կարևորը չլռելն է, եթե մենք լռում ենք, ապա հանցակից ենք դառնում այն ամենին, ինչ-որ կատարվում է»,- ասաց Թաթուլ Մանասերյանը: