Ադրբեջանցի զինվորականների կողմից այսօր առևանգված Սյունիքի Տեղ համայնքի բնակիչ, 53-ամյա հովիվ Սուրիկ Մաթևոսյանը հանձնվել է ռուս խաղաղապահներին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ բնակիչը Տեղ համայնքի Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում արածեցրել է իր ոչխարներին: Ժամը 15:30-ի սահմաններում Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով ՀՀ խաղաղ բնակչին, իջել են իրենց դիրքերից՝ մոտ 150մ., և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղությամբ' իրենց հետ տանելով 400-450 ոչխար: