«Ես Նոստրադամուսը չեմ, ի տարբերություն 999 պրոբի բազմաթիվ նոստրադամուսների, ովքեր հայտարարեցին, որ հանձնաժողովը չի կարող արդյունավետ աշխատել, հանձնաժողովից որևէ սպասելիք չպետք է ունենալ, և չեմ կարող գնահատականներ հնչեցնել՝ ինչի կհասնի հանձնաժողովն, ինչ արդյունքներ կարձանագրի, բայց այն, որ հանձնաժողովի ստեղծումը հնարավորություն է, որ խորհրդարանն արձագանքի այդ իրադարձությանը, փաստ է»,- այսօր ԱԺ-ում Մարտի 1-ի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողով ատեղծելու կապակցությամբ քննարկման ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգաավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշել է, թե չպետք է այդքան ահաբեկվել քաղաքական քննարկումներից, և ինքը, որպես ԲՀԿ պատգամավոր, պետք է հնարավորություն ունենա հարց ուղղել «քաղաքական տարբեր թափոնների, նրանց ենթակայության տակ գործող տարբեր թերթոնների և թերթոնիկների», որոնք, նրա խոսքով, ողջ այս ընթացքում փորձում են մարտի մեկի հետ կապված տարբեր սլաքներ ուղղել դեպի ԲՀԿ, դեպի ԲՀԿ տարբեր ներկայացուցիչներ: