Պուտինի հետ հանդիպում կարող է չլինել, բայց նույնիսկ Բուչայում տեղի ունեցած ողբերգությունից հետո անհրաժեշտ է շարունակել բանակցությունները Մոսկվայի հետ: Այս մասին ուկրաինացի լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ըստ նախագահի Ուկրաինան չի վստահում Ռուսաստանի անվտանգության երաշխիքներին խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում։
«Ուկրաինան կմտնի ՆԱՏՕ, բայց դաշինքը պատրաստ չէ դրան, բացի այդ, Ուկրաինան դեռ չունի այն երկրների ցանկը, որոնք կարող են հանդես գալ որպես անվտանգության երաշխավոր։ Եթե վաղը մեզ առաջարկեն անդամակցել ՆԱՏՕ-ին, մենք կմիանանք․ չի եղել, ցավոք սրտի, առաջարկություն, ուստի մենք մեզ համար անվտանգության երաշխիքներ ենք ստեղծելու, որոնք կարող են պաշտպանել մեր կյանքերը»,-ասել Զելենսկին: