Մեծ Եղեռնին ընդառաջ` Զապարոժիեի հայերի միության ղեկավար Արտաշես Սարգսյանի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 21-ին, Ծիծեռնակաբերդում ծառատունկ են իրականացրել:
ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում Արտաշես Սարգսյանը նշեց, որ այս ծառատունկը նման չէ մյուսներին և այն շարունակական բնույթ է կրելու.
«Այսօր Զապարոժիեի Հայ համայնքի նախաձեռնությամբ 100 հատ սոճի ենք տնկել, 200 հատ էլ մայիսի 1-ին ենք տնկելու: Ամենակարևորն այն է, որ ամեն ծառի տակ կաթիլայինով ջուր ենք քաշում, որ այն աճի: Եթե տեսնենք, որ մինչև աշուն լավ աճում են ծառերը, ապա մինչև աշուն ևս 5000 հատ ծառ կտնկենք»,- ընդգծեց Արտաշես Սարգսյանը:
Վերջինս էլ հիացմունքով հայտնեց, որ ներկաները սկսած դպրոցականներից, վերջացրած տատիկ-պապիկներից, մեծ պատրաստակամությամբ և սիրով միացան ծառատնկմանը: