ԿԳՄՍ նախարարության «Պահպանություն և ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հունիսի 1-ից «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցը անցնում է տոմսային տնտեսության։
««Զորաց քարեր» հնավայրը Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային եզակի օրինակներից է և դեռևս մեծ անհայտներ ունի թաքնված իր ընդերքում: Անհրաժեշտ է լավագույնս պահպանել, վերահսկել և շարունակել արգելոցի հուշարձանախմբի ուսումնասիրությունը քայլ առ քայլ:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն թվականի հունիսի 1-ից «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցը անցնում է տոմսային տնտեսության, գործելու են տոմսերի հետևյալ սակագները.
ՀՀ քաղաքացիներ և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ՝ 700 ՀՀ դրամ
Օտարերկրացիներ՝ 1400 ՀՀ դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ
Կենսաթոշակառուներ և փախստականներ՝ 350 ՀՀ դրամ
Ուսանողներ՝ 200 ՀՀ դրամ
Հայերենով բացատրություն (էքսկուրսիա)՝ 2000 ՀՀ դրամ
Օտար լեզվով անցկացվող բացատրություն (ռուսերեն, անգլերեն)' 4000 ՀՀ դրամ», - նշված է հաղորդագրության մեջ։