ԱՄՆ֊ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ հանդիպումը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստան-Ադրբեջան երկկողմ սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ հանդիպումը։ ԱՄՆ - ն աջակցում է ԵՄ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին և խրախուսում է շարունակական դրական թափը և երկկողմ շփումը՝ ի աջակցություն տարածաշրջանային խաղաղության»,֊գրել է Բլինկենը։