Ապրիլի 12-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 3ա շենքի 21-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, միջանցքում հայտնաբերվել է 1968 թ. Մամիկոն Մարտիրսյանի դին' պարանով կախված վիճակում: