«Սպիտակ տունը հերքում է ԱՄՆ-ի ռեցեսիան: Նրանք համառորեն կանգնում են իրենց դիրքորոշման վրա, վիճում սեփական լրագրողների հետ, գլուխները թափահարում, զայրանում, հրաժարվում են պատասխանել պարզաբանող հարցերին, թե ինչ է նշանակում «ռեցեսիա»: Դե, հիմա թե՛ Սպիտակ տան մամուլի քարտուղարին, թե՛ ամերիկացի լրագրողներին կասեմ, թե իրականում ինչ է կատարվում»,֊այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Գիտե՞ք, թե ինչպես ավարտվեցին տնտեսական դեպրեսիաները ԱՄՆ-ում։ Նրանք պարզապես դադարեցին օգտագործել «խուճապ» բառը տնտեսական ճգնաժամի համատեքստում։ Նույնը, ըստ երևույթին, որոշվեց այս անգամ՝ վերցրեցին ու չեղարկեցին «ռեցեսիա» բառը։
Ի դեպ, «ռեցեսիա» հասկացությունը շրջանառության մեջ դրվեց 20-րդ դարի 30-ականների վերջին, երբ պետություններն ապրում էին հերթական ծանր դեպրեսիան։ Բայց քաղաքական գործիչների, քաղաքագետների և ֆինանսիստների հրապարակային դավադրությունը արդյունաբերողների հետ որոշեց հանել «դեպրեսիա» բառը շրջանառությունից և ներմուծել «ռեցեսիա» թեթև տերմինը։
Նախկինում, ի դեպ, ամերիկյան քաղաքական լարախաղացներին փրկում էին «ռեցեսիա», «դանդաղեցում» բառերը: Բայց հիմա վիճակն այնքան աղետալի է, որ հորինվել են «Պուտինի հարկը», «Պուտինի գները» և այլ տերմիններ։ Վստահ եմ, որ Սպիտակ տան կողմից վարձված PR մարդիկ հորինում են «արտաքին ռեցեսիայի» կամ «կրեմլի ռեցեսիոն միջամտության» պես մի բան»,֊գրել է Զախարովան։