Ճապոնիայի Միհամա ատոմակայանի երրորդ ռեակտորի էներգաբլոկի ներսում ռադիոակտիվ տարրերով ջրի արտահոսք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Ատոմակայանի շահագործող Kansai Electric Power-ը նշում է, որ միջադեպը չի ազդի շրջակա միջավայրի վրա։
Մինչ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարը՝ ատոմային էներգիան ապահովում էր երկրի էներգիայի ընդհանուր սպառման 30%-ը։ Աղետից հետո որոշվեց աստիճանաբար կրճատել ատոմակայանների օգտագործումը և փակել ռեակտորները։
Այժմ Ճապոնիայի նախարարների կաբինետը դիտարկում է համաշխարհային էներգետիկ ճգնաժամի պատճառով ատոմակայանի մի մասի վերագործարկման հեռանկարները։