ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ վերջերս նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կապված ԱՄՆ-ի՝ որպես Կազմակերպության շտաբ-գրասենյակի տնօրեն-երկրի պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ նահանգները՝ որպես ՄԱԿ-ի շտաբ-գրասենյակի տանտեր երկիր Կազմակերպության և դրա բոլոր անդամ երկրների նկատմամբ ունի իրավաբանական պարտավորություններ՝ անելու ամեն ինչ, որպեսզի ՄԱԿ-ի անդամ յուրաքանչյուր երկիր կարողանա պատշաճ կերպով, հարմարավետ մասնակցի Կառույցի բոլոր մարմինների բնականոն աշխատանքին: ԱՄՆ-ն, իհարկե, թերանում է իր այդ պարտականության մեջ:

Եվ, ահա, վերջերս նամակ եմ ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որն իր հերթին պարտավոր է շտաբ-գրասենյակի տանտիրոջից պահանջել, որպեսզի այն իրեն պարկեշտ պահի», - լրագրողների հետ զրույցում մանրամասնել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը: