ԱՄՆ-ի և Եվրոպայի զենք-զինամթերքի պաշարները, որոնք նախատեսված են Ուկրաինա տեղափոխելու համար, ավելի արագ են սպառվում, քան երկրները կարող են լրացնել դրանք, հաղորդում է CNBC-ը։
«Եթե մենք չունենանք նոր արտադրություն, որի ընդլայնումը ամիսներ կպահանջի, հնարավորություն չենք ունենա ուկրաինացիներին մատակարարելու»,- ասել է ԱՄՆ-ի ազգային պաշտպանության համալսարանի դոցենտ և ավագ գիտաշխատող Դեյվ Դես Ռոշեն:
«ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների մեծ մասի ռազմական պաշարները, չէի ասի, թե սպառվել են, բայց մեծապես նվազել են, քանի որ մենք ուկրաինացիներին շատ զենք ենք տրամադրել»,-լրատվամիջոցները մեջբերում են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքերը: