Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում Գերագույն դատարանի մոտ 2 մեքենա է պայթեցվել, ապա զինված անձինք ներխուժել են դատարանի շենք և կրակ բացել: Այս հարձակման հետևանքով առնվազն 34 մարդ է զոհվել, հայտնում է Russia Today-ը:
Այս հարձակումից անց էլ պայթյուն է որոտացել Մոգադիշոյի օդանավակայանի մոտ՝ ի դեպ թուրքական զինուժի անցնելու պահին:
Հայտնի է, որ հարձակվել են լավ զինված 7 անձինք, որոնք կառավարական համազգեստով են եղել: Նրանց և ժամանած հատուկջոկատայինների միջև երկժամյա փոխհրաձգություն է ծավալվել:
Սոմալիում շատ հարձակումներ ձեռնարկում է Ալ-Կաիդային կից Ալ-Շաբաբ ծայրահեղական խմբավորումը: