Ուկրաինայում հակամարտությանը մասնակցող վրացական ծագումով զինվորականների մի մեծ խումբ և վրաց երիտասարդների մի մասը շահագրգիռ կողմի ազդեցության տակ, ում ուսուցումն անցկացվում է լեհ-ուկրաինական պետական սահմանի մոտ, կօգտագործվի քաղաքացիական կազմակերպության կողմից՝ Վրաստանում հեղաշրջման նպատակով անկարգություններ կազմակերպելու համար, ասվում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ, գրում է Sputnik-ը։
Ծրագրի հեղինակներից մեկը՝ Գեորգի Լորտկիպանիձեն, ՆԳՆ ղեկավարի տեղակալն էր Միխեիլ Սահակաշվիլիի նախագահության օրոք, իսկ այժմ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալն է, հաղորդում է Պետական անվտանգության ծառայությունը։ Նշվում է, որ Վրաստանում քաղաքացիական անկարգություններ են նախատեսվում արտասահմանյան երկրների համակարգմամբ ու ֆինանսական աջակցությամբ։ Կործանարար գործընթացների մեկնարկի ամսաթիվը ընթացիկ տարվա հոկտեմբեր-դեկտեմբերն է, երբ պետք է ներկայացվի Եվրահանձնաժողովի միջանկյալ զեկույցը և Եվրամիության վերջնական զեկույցները Վրաստանին ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ տալու վերաբերյալ:
Այդ անձինք դիտարկում են իրադարձությունների զարգացման մի քանի սցենարներ, այդ թվում՝ ստեղծելու այսպես կոչված «վրանային քաղաք», Վրաստանի կենտրոնական պողոտաների և ռազմավարական օբյեկտների մոտ բարիկադների տեղադրում, կառավարական շենքերի գրավում և բարիկադավորում, ինչպես նաև լուրջ սադրանքի տարրեր պարունակող այլ անօրինական գործողություններ։
«Մասնավորապես, հստակ հայտնի է, որ կազմակերպիչները դիտարկում են Վրաստանում 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած Եվրամայդանի նման սցենարի իրականացման հնարավորությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։