ԱՄՆ-ն ողջունում է մարդասիրական բեռների տեղափոխումը ԼՂ Լաչինի միջանցքով և Ակնայի ճանապարհով։ Այս մասին X հարթակի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Մենք ողջունում ենք ուղիղ բանակցությունները՝ մարդասիրական մատակարարումների քանակը մեծացնելու համար։ Այս մոտեցումը քննարկվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ», - գրել է Բլինկենը։